«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1996 թ. N 232
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը` 10677 մլն դրամ ծավալով, որից 237 մլն դրամը` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարությունը 1996 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ֆինանսավորել ըստ պատվիրատուների հետ համաձայնեցված ժամանակացույցի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի թողարկման նվազագույն ծրագրի հաստատումը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում` ըստ հաստատված ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի շահագործումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի N 30 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 78 որոշման N 2 հավելվածը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1996 թ.
օգոստոսի 1-ի N 232 որոշման
1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
NN ը/կ Պատվիրատուի, օբյեկտի անվանումը Պետական բյուջեից ներդրումներ ընդամենը (մլն դրամ) այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը Շահագործման
հանձնվող օբյեկտների հզորությունները Օբյեկտների շահագործման
հանձնման
ժամկետն ըստ եռամ-սյակների
1 2 3 4 5 6
Ընդամենը 10677 760
այդ թվում`
1. ՀՀ էներգետիկայի նախարա-րություն 5464,5 210
ՀԱԷԿ 807
Հրազդանի ՊՇԷԿ 2325
Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ 1876 92 կմ IV
Մեղրու ՀԷԿ Արաքս գետի վրա (նախագծային աշխատանքներ) 10,5
ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպա-նություն (նախագծային աշխա-տանքներ) 11
«Իրան-Հայաստան» գազատար (նախագծահետազոտական աշխատանքներ) 25
էներգետիկայի օժանդակության ծրագիր 210 210
Հեր-Հերի ՀԷԿ 200
2. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն 530 250
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 280
Ոռոգման ցանցերի վերակա-ռուցում 250 250
3. ՀՀ տրանսպորտի և հաղոր-դակցության նախարարություն 1602,5
Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողան-քային աշխատանքներ 600
Հրազդանի ՊՇԷԿ-ի մատույցային երկաթգծի վերակառուցում (նախագծային աշխատանքներ) 2,5
Երևան քաղաքի մետրոպոլիտեն 1000 1500 գծ. մ IV
որից`
«Զորավար Անդրանիկ» կայարանի դրենաժային թունել 100
«Չարբախ» կայարան 725
4. ՀՀ սոց. ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստա-կանների հարցերի նախարա-րություն 300 300
Բնակարանային շինարա-րություն (արտաքին հաղոր-դակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար) 300 300 ջրատար 22,7 կմ
կոյուղի 7,8 կմ
էլ. գիծ 26 կմ IV
IV
IV
5. Երևանի քաղաքապետարան 750
Բնակարանային շինարա-րություն 350 1174 քառ. մ
այդ թվում`
բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ 100
բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող. 120 1174 քառ. մ IV
բ/շ N 1, Ֆրիկի փող. 70
բ/շ N 1, 2 հանրապետական մարզադաշտի տարածք 60
Դավթաշենի կամուրջ 400
6. ՀՀ քաղաքաշինության նախա-րարություն 163
Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում 123
Գյումրի քաղաքի «Վարդբաղ» թաղամասի ինքնահոս ջրամատակարարում 40 2,98 կմ IV
7. Սյունիքի մարզպետարան 47
Կապան քաղաքի Շինարարների փող. 8 շենքի վերականգնում 32
Կապան քաղաքի հիվանդանոցի անավարտ շենքի որպես բնակելիի վերակառուցում (նախագծային աշխատանքներ) 15
8. 9. 10. Գաղտնի
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ