ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2940-Ա «23» հուլիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
23.07.2025 թ.
հ. 2940-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ֆրունզե Ատլուկյան Հ. Գյուրջյան փողոց, հ.12/8 հողամաս Ֆրունզե Ատլուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուրջյան փողոցի հ.12/8 հասցեում գտնվող մնացորդային 75.9քմ մակերեսով հողամասին /վկ. հ.19072021-01-0163, շին. 44.7քմ/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուրջյան փողոց, հ.22/10 01083KFJNZG7
2 Ֆրունզե Ատլուկյան Հ. Գյուրջյան փողոց, հ.12/8 հողամաս Ֆրունզե Ատլուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուրջյան փողոցի հ.12/8 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 78.2քմ մակերեսով հողամասին /վկ. հ.19072021-01-0163, շին. 9.1քմ/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուրջյան փողոց, հ.22/11 01083WYDQBVB
3 Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Համլետ Կարապետյան
/սեփականատեր/ Թբիլիսյան խճուղի, հ.29/14 շինություն Համլետ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.29/14 հասցեում գտնվող շինության /վկ. հ.11042025-01-0011, հող. 66.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.29/29 01033DCQLNDX
4 Սամվել Կիրակոսյան Ս. Տարոնցու փողոց, հ.1 շենք, հ.304ա բնակարան Ս. Տարոնցու փողոցի հ.1 շենքի հ.304ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 20.05.1999թ. հ.646 որոշում/ տրամադրել հասցե՝ Ս. Տարոնցու փողոց, հ.1 շենք, բն.304/1 01113VX69SQU
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան