ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1048-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
31.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հուլիսի 31-ի N 1048-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի նկարագրությունը Քանակը Միավորի գինը (ԱՄՆ-ի
դոլար) Ընդհանուր գինը (ԱՄՆ-ի դոլար)
1. Խորհրդակցության սեղան, պատրաստված
լամինացված փայտանյութից 1 519.48 519.48
2. Սեղանի հավաքածու, պատրաստված
լամինատված փայտե տախտակից, համակցված մետաղական դետալների հետ 1 692.64 692.64
3. Սեղանի հավաքածու, պատրաստված լամինացված փայտանյութից 3 411.25 1,233.75
4. Դյուրակիր համակարգիչ, Dell Latitude 5450 Ultra 5 135u v Pro (12 ՄԲ քեշ, 12 միջուկ, մինչև 4․4 ԳՀց) 1 1141.00 1141.00
5. Սառնարան Muhler S84WF0 1006335, սառցախցիկ 121 լիտր, երաշխիք՝ 24 ամիս,
չափսեր՝ 84x50x60 սմ 1 194.63 194.63
6. Լուսանկարչական սարք Canon EOS 4000D
18-55 DC (3011C004AA) 1 367.63 367.63
7. Գունավոր բազմաֆունկցիոնալ տպիչ
Canon i-Sensys MF752Cdw 1 610.97 610.97
8. Տպիչ (3–ը 1–ում) Canon ISENSYS MF-
463DW/5951C008AA 1 523.70 523.70
9. Գրասենյակային ստացիոնար աթոռ։ Շրջանակը՝ նիկելապատ երկաթ,
բազկաթոռներն ու ոտքերը՝ մեկ կտորից 6 51.95 311.7
10. Պահարան՝ պատրաստված լամինացված
նյութից 2 281.38 562.76
11. Սեղան, պատրաստված լամինատված փայտե տախտակից, համակցված
մետաղական դետալների հետ 1 129.87 129.87
12. Սեղան տպիչի համար 1 194.81 194.81
13. Սեղան տպիչի համար 1 153.25 153.25
Ընդամենը 6,636.19
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
31.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ