Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման` հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց ընտրությունը կատարում է ներմուծողը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`

ա) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված հարգերին և դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց՝ հարգորոշման նպատակով: Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք.

բ) այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասում.

գ) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից և չեն գերազանցում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կառավարության սահմանած ակնհայտ առևտրային քանակության նվազագույն չափը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով բաց թողնված ներմուծման ժամանակ հարգի առկայությունը պարտադիր չէ:

4. Թանկարժեք մետաղների ջարդոնները և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը և կշիռը հավաստող տեղեկանքը, որը տրամադրում է հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձինք:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի և տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-98-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։