Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը
Հոդված 3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (այսուհետ` միջազգային պայմանագրեր) սահմանված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: