Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-08-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 13. Տուգանքը

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 13. Տուգանքը

1. Տուգանքը կիրառում և գանձում է լիազոր մարմինը: Եթե տուգանվող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, 200.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ, հինգերորդ, 6-րդ հոդվածի երկրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը:

3. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, 50.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 600.000 դրամի չափով:

5. Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 300.000 դրամի չափով:

6. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, 50.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը:

(13-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։