Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9.6

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9.6.

Ձեռք բերված և չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

1. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-165-Ն)

2. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:

4. Վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին: Նշված ապրանքների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվության բացակայության դեպքում հարկային պարտավորություններ հաշվարկվում են պարտադիր դրոշմավորման ենթակա այն ապրանքների մասով, որոնց համար տվյալ հարկ վճարողի մոտ այդ ժամանակաշրջանում հաշվարկվում են առավելագույն հարկերը:

6. Հարկ վճարողը պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ այդ ապրանքների դուրսգրման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

7. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: (նախադասությունը հանվել է 24.11.15 ՀՕ-165-Ն)

8. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան դրոշմապիտակի սերիան և դրա համարը.

3) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

9. Դրոշմապիտակները կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:

10. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

11. Սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան՝ վճարումները սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:

(9.6-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.05.14 ՀՕ-20-Ն, 24.11.15 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։