Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 3. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 3. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը:
2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
(3-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 11.09.12 ՀՕ-176-Ն)
(հոդվածը 20.01.21 ՀՕ-65-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.06.2021 թվականին)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-142-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 07.06.2021 թվականին)