Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-04-ից մինչև 2009-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 7. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 2009-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.

գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով.

դ) առևտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առևտրային տարածքներում (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների), սպառողներին հասանելի տեղերում տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը.

ե) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ-դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.

զ) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը և շահագործումը` իր հաշվին.

է) բացառությամբ առևտրի կենտրոնների, լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:

Գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:

Առանց պայմանագրերի կնքման կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի, առևտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։