Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9.3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9.3.

Դրոշմապիտակների տրամադրման կարգը

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող և ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչև այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից: Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչև այդ ապրանքների օտարումը:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց:

3. Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին՝ նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվություն (բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի) ներկայացնելու դեպքում: (նախադասությունը հանվել է 24.11.15 ՀՕ-165-Ն)

4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող՝

1) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչև ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում.

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռք բերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված՝ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված տվյալները:

Սույն մասի կիրառության իմաստով՝

ա. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում,

բ. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

6. Հարկային տեսչությունները և մաքսատները յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ իրենց կողմից տրամադրվող դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում են տրամադրված և (կամ) հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

7. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

(9.3-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-20-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։