Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 4.3-րդ գլխի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:
(17-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 17.06.08 ՀՕ-119-Ն, 21.08.08 ՀՕ-138-Ն, 19.05.09 ՀՕ-118-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-301-Ն)
(07.07.22 ՀՕ-301-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 13.07.23 ՀՕ-259-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)