Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին, 2.1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին և 3.1-ին մասերի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 12.1-ին մասի, 15.1-ին և 15.3-րդ մասերի, 9․7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 4.3-րդ գլխի, 4.4-րդ գլխի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

(17-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 17.06.08 ՀՕ-119-Ն, 21.08.08 ՀՕ-138-Ն, 19.05.09 ՀՕ-118-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-301-Ն, 13.07.23 ՀՕ-259-Ն, 16.01.24 ՀՕ-30-Ն, փոփ. 05.03.25 ՀՕ-63-Ն, 03.07.25 ՀՕ-207-Ն)

(07.07.22 ՀՕ-301-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.07.25 ՀՕ-207-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։