Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3001-Ա «28» հուլիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.07.2025 թ.

հ. 3001-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Լամարա Քոչարյան

/լիազորված անձ/

Կարինե Ալաջաջյան Ն. Զարյան փողոց, հ.51 բնակելի տուն Կարինե Ալաջաջյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.51 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2244015/ տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.51/7 01033BVKSYXK

2 Արամ Գալստյան

/լիազորված անձ/

Արկադի Առաքելյան Մարշալ Բաբաջանյան փողոց, հ.38-39 հասցեի հ.319, 320 բնակարան Մարշալ Բաբաջանյան փողոցի հ.38-39 հասցեում գտնվող հ.319, 320 բնակարանին /2-րդ մասնաշենք/ /սեփ. վկ. հ.1281226 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.07.2025թ. հ.1943 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մարշալ Բաբաջանյան փողոց, հ.3 շենք, բն.104 01023SEEFWVA

3 Գրիգոր Հովհաննիսյան Նոր Արեշի 12-րդ փողոց, հ.114 և հ.114/1 հողամաս Գրիգոր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշի 12-րդ փողոցի հ.114 և հ.114/1 հասցեներում գտնվող, շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.04072025-01-0203 և հ.04072025-01-0231/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 12-րդ փողոց, հ.114 01053MFBKZU5

4 Արման Հարությունյան

/լիազորված անձ/

Հերմինե Եղիազարյան

/սեփականատեր/ Օրբելու փողոց, հ.18 շենք, հ.34 բնակարան Հերմինե Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Օրբելու փողոցի հ.18 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30042025-01-0434 ընդհ. բաժն. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 47.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Օրբելի եղբայրների փողոց, հ.18 շենք, բն.34/1 01033X5CHTC8

5 Լուսինե Գաբրիելյան

/լիազորված անձ/ «ԲՆԱԳՈՒՅՆՔԱՐԵՐ» ՍՊԸ Բաղրամյան պողոտա, հ.7/2 շինություն «ԲՆԱԳՈՒՅՆՔԱՐԵՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բաղրամյան պողոտայի հ.7/2 հասցեում գտնվող շինության /վկ. հ.12122024-01-0357, հող. սեփ. 42.1քմ, բաժ. 161.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 120.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.7/5 010635ZSCKYE

6 Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Սարգիս Բլիկյան Յան Ռայնիսի փողոց, հ.11ա շենք, հ.32 բնակարան Սարգիս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Յան Ռայնիսի փողոցի հ.11ա շենքի հ.32 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.01072025-01-0254, ընդ. բաժ. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Յան Ռայնիսի փողոց, հ.11ա շենք, բն.32/1 01123RCMLJSK

7 Արմեն Բովյան

/լիազորված անձ/

Արմինե Թադևոսյան Սարի թաղ 9-րդ փողոց, հ.6ա բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.01.2023թ. հ.410 վկայագրով, Արմինե Թադևոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սարի թաղի 9-րդ փողոցի հ.6ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 9-րդ փողոց, հ.6/1 01053VVN4XAN

8 Արթուր Խաչատրյան

/լիազորված անձ/

Ռոբերտ Ավագյան

/սեփականատեր/ Նորագավիթ 1-ին փողոց, հ.18 բնակելի տուն Ռոբերտ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակելի տան /վկ. հ.30122024-01-0149, սեփ. հող. 262.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 104.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 1-ին փողոց, հ.18/1 01113WTHXAQQ

9 Սվետլանա Մուրադյան

/լիազորված անձ/

Էրիկ Զաքևոսյան Ա. Չեխովի փողոց, հ.15 շենք, հ.81 նկուղ Ա. Չեխովի փողոցի հ.15 շենքի հ.81 հասցեում գտնվող նկուղին /հիմք՝ վկ. հ.22072020-01-0081 և անշարժ գույքի առանձնացման և առանձնացվող մասի առուվաճառքի 03.12.2021թ. հ.9735 պայմանագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Չեխովի փողոց, հ.15 շենք, հ.81/1 01113E2PFSTA

10 Վարդան Սարգսյան

/լիազորված անձ/

Ելենա Կոլմիչկովա Սարի թաղ 16-րդ փողոց, հ.16/1 հողամաս Անշարժ գույքի բաժանման և անշարժ գույքի մասի առուվաճառքի 08.09.2023թ. հ.19303 պայմանագրով, Ելենա Կոլմիչկովայի կողմից ձեռք բերված Սարի թաղի 16-րդ փողոցի հ.16/1 հասցեում գտնվող /հող 59.5քմ սեփ. և 146.18քմ ընդ. բաժնային/ հողամասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 16-րդ փողոց, հ.16/2 01053KSESTF2

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։