Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև սահմանի վրա մաքսային անցակետերի տեղերը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` մի կողմից, Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն` մյուս կողմից, համաձայնեցին հետևյալի մասին.

1. Անհրաժեշտ համարել Կողմերի մաքսային մարմինների աշխատանքները իրականացնել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված անցակետերում: Հավելվածը Համաձայնագրի անբաժանելի մասն է: Հաղորդակցությունը թույլատրվում է միայն այդ անցակետերով:

2. Նշված անցակետերում Կողմերն աշխատում են շուրջօրյա աշխատակարգով և իրականացնում են Հավելվածում նշված հսկողության ձևերը:

3. Հաստատված անցակետերի ցանկում կամ դրանց աշխատակարգին վերաբերող փոփոխությունները հաղորդվում են և համաձայնեցվում նախապես` այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

4. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից:

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ և ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋև 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ` ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ակտի պատկեր

Մաքսային բոլոր անցակետերը տեղակայվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հանրապետության վարչատարածքային սահմաններում:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։