Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«6» սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 1996 թ. N 287

Քաղ. Երևան

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մինչև աղետի գոտու վերականգնման վարկի երկրորդ փուլի ծրագրի հաստատումը աղետի գոտում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների անխափան իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու վերականգնման վարկի երկրորդ փուլում հատկացվելիք միջոցների հաշվին 1996-1997 թվականներին կառուցվելիք օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված օբյեկտների շինարարական աշխատանքների պատվիրատու սահմանել աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև Համաշխարհային բանկից երկրորդ փուլում աղետի գոտու վերականգնման համար վարկի ստացումը, համապատասխան միջոցների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին անտոկոս բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ:

4. Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում առաջնահերթ նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթների անցկացումը և համապատասխան միջոցների առկայության դեպքում ապահովել կապալի պայմանագրի կնքումը մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ:

5. Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզպետարանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` նախատեսված վարկի հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով բնակարան ստացող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս նկատի ունենալ, որ բնակարանի արժեքի 25 տոկոսը ենթակա է մարման բնակարան ստանալուց հետո 25 տարվա ընթացքում հավասարաչափ, ընդ որում, մարման ենթակա գումարի 10 տոկոսը վճարվում է մինչև շինարարության սկիզբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 6-ի N 287 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

NN ը/կ Օբյեկտի անվանումը Չափի միավորը Ծավալը Կապիտալ ներդրումները

(մլն դրամ)

1 2 3 4 5

1. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Ընդամենը 491

Բնակարանային շինարարություն քառ. մ 18354 465

այդ թվում`

քաղ. Գյումրի քառ. մ 17820 449

բ/շ, Սևյան 51 (ամրացում) քառ. մ 3753 97*

բ/շ, Սևան 11 (ամրացում) քառ. մ 4500 28

բ/շ, Մանուշյան 6 (ամրացում) քառ. մ 5080 103*

բ/շ, Ֆրունզեի 115 (ամրացում) քառ. մ 4487 204

արտաքին ինժեներական ցանցեր համալիր 17*

քաղ. Արթիկ 534 16

բ/շ 30, «Լմբատ-2» թաղամաս քառ. մ 534 16

Կոմունալ շինարարություն գծմ 2450 26

քաղ. Գյումրի

Մարմաշեն 5-րդ փող., կոյուղի գծմ 2450 26

2. ԼՈՌՎԱ ՄԱՐԶ

Ընդամենը 4093 491

Բնակարանային շինարարություն քառ. մ 4093 491

այդ թվում`

քաղ. Վանաձոր քառ. մ 1893 247

բ/շ, N 68, Տարոն-4 քառ. մ 631 103

բ/շ, N 69, Տարոն-4 քառ. մ 631 72

բ/շ, N 70, Տարոն-4 քառ. մ 631 72*

քաղ. Սպիտակ 2200 244

անհատ. տներ k-11 թաղամասում` ծնողազուրկ երեխաների համար քառ. մ 800 110

կոմունալ ցանցեր հին քաղաքում համալիր 54*

անհատ. բնակ. տներ հին քաղաքում` կարիք. ընտ. համար քառ. մ 1400 80*

Չնախատեսված ծախսեր 68

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 1050

այդ թվում`

բնակարանային շինարարություն քառ. մ 22447 956

կոմունալ շինարարություն գծմ 2450 26

չնախատեսված ծախսեր 68

_______________

* Առաջնահերթ շինարարության օբյեկտների ծավալներն ու արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։