Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«30» հոկտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 1996 թ. N 322

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը, Պեմզաշենի «Հիդրոսարքեր» ԴՁ-ն, «ՍԳՕ» արտադրական կոոպերատիվի վարձակալած գույքը և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ շինարարությունը և թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:

1.4. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 414980 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 331990 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 33199 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 84047 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության Պեմզաշենի «Հիդրոսարքեր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով Պեմզաշենի «Հիդրոսարքեր» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության Պեմզաշենի «Հիդրոսարքեր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության Պեմզաշենի «Հիդրոսարքեր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 37430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 29940 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2994 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6310 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Պեմզաշենի «Հիդրոսարքեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ Պեմզաշենի «Հիդրոսարքեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ Պեմզաշենի «Հիդրոսարքեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Պեմզաշենի «Հիդրոսարքեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Թույլատրել «ՍԳՕ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած` 26572 հազ. դրամ արժեքով գույքը:

3.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1. Սեփականաշնորհել «Հրազդանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հրազդանշին» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Հրազդանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 1 հանրակացարանը (քաղ. Հրազդան, Կենտրոն), բնակելի շենքը (քաղ. Հրազդան, 5-րդ բանավան) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

4.3. «Հրազդանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հեքիաթ» ճամբարը (Հանքավան) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 146080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 116870 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11687 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 205113 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հրազդանշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Հրազդանշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Հրազդանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.11. Գաղտնի:

5.1. Թույլատրել «Չարենցավանի կինոցանց» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից վարձակալած` 53330 հազ. դրամ արժեքով գույքը:

5.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. Թույլատրել «Ստեփանավանի կինոցանց» վարձակալական ձեռնարկություն» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից վարձակալած` 20830 հազ. դրամ արժեքով գույքը:

6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Սեփականաշնորհել առևտրաարտադրական և շինանյութերի մատակարարման պետական ձեռնարկությունը` դրա կոլեկտիվի կողմից ստեղծված փակ բաժնետիրական ընկերությանը:

7.2. Առևտրաարտադրական և շինանյութերի մատակարարման պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. Առևտրաարտադրական և շինանյութերի մատակարարման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14450 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 14450 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 119 հազ. դրամ:

7.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. «Երևանի հիդրոհաղորդակ գործարան» փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսությունը սեփականաշնորհել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 12500 հազ. դրամ:

8.2. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.1. Թույլատրել «Էթերի» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած` 1977 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել «Ճայ-96» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունից վարձակալած` 800 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։