ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» օգոստոսի 2025 թվական
ք. Երևան N 09-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 7-րդ կետի 7.1-ին ենթակետի՝ «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «դափնության» բառը փոխարինել «դարբնության» բառով և «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով:
2) Հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր 7.3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ
«
7.3 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ 1 նամականիշ III եռամսյակ 380 10 000
»:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Կրոն և մշակույթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ թեմային նվիրված «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ. TRADITION OF BLACKSMITHING IN GYUMRI» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Կրոն և մշակույթ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ. ARMENIAN NATIONAL PHILHARMONIC ORCHESTRA» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3. Գործողության մեջ դնել`
1) Կրոն և մշակույթ. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ թեմային նվիրված «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ. TRADITION OF BLACKSMITHING IN GYUMRI» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Կրոն և մշակույթ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ. ARMENIAN NATIONAL PHILHARMONIC ORCHESTRA» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2025 թվականի օգոստոսի 01-ի
թիվ 09-Ն հրամանի
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2025 թվականի օգոստոսի 01-ի
թիվ 09-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական: