ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 535-Ա
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (ցանկերը՝ համաձայն հավելվածի 138 տեղ, 5,661.286 կգ ընդհանուր քաշով, 51,970 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,155 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
13.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 535-Ա որոշման
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանումը Արկղը Համա-խառն քաշը
(կգ) Ար-ժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
Մեծահասակների նոր հագուստ և օժանդակ պարագաներ 1 12.020 100
Մանկական նոր հագուստ և օժանդակ պարագաներ 8 40.597 505
Նոր գլխարկներ 1 2.268 35
Նոր կոշիկների տեսականի (20 զույգ) և կոշկաքուղեր 2 26.535 170
Ամանորյա նվերներով տուփեր (3000 տուփ, ամբողջը նոր, գլխարկ, ձեռնոց, գուլպա, ներքնաշոր, սանր, մազի խոզանակ, մազակալ, հայելի, ատամի խոզանակ, նշիչ/մարկեր/, նոթատետր, տետր, մատիտ՝ գունավոր ու սև, ռետին, մատիտի սրիչ, մանկական զարդ, նկարի շրջանակ, խաղալիք՝ կոշտ ու փափուկ, նկարազարդ ու ներկելու գրքեր, քանոն, յուղամատիտ, տիկնիկ, գնդակ, գրիչ, գրչատուփ, ինքնակպչուն պատկեր, մկրատ, սոսինձ, փաթթաշոր, դոշլիկ, կտորից տակդիր, նկարազարդ խաղ-գլուխկոտրուկ/փազլ/, մանկական ըմպանակ, նորածնի կրծիչ, ծծակ, չխչխկիկ) 114 5511.374 50,575
Գրենական պիտույքներ նոր (մկրատ, յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, գրիչ, կարիչ, քանոն, մատիտ, ռետին) 2 9.979 100
Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, խոզանակ, եղունգների կտրիչ, ատամի խոզանակ, մաքրող միջոցներ) 1 5.897 50
Խոհանոցային պարագաներ նոր (կաթսա, թավա, սպասքեղեն) 4 19.504 190
Անկողնային պարագաներ նոր (վերմակ, բարձ, անկողնային հավաքածու) 5 33.112 245
Ընդամենը 138 5,661․286 51,970
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Շահառուն Անվանումը Արկղը Համա-խառն քաշը
(կգ) Ար-ժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում մշտապես կամ ժամանակավորապես հաստատված ընտանիքները, Ամանորյա տուփերը նախատեսված են նորածնից մինչև 18 տարեկան երեխաների և պատանիների համար
Մեծահասակների նոր հագուստ և օժանդակ պարագաներ 1 12.020 100
Մանկական նոր հագուստ և օժանդակ
պարագաներ 8 40.597 505
Նոր գլխարկներ 1 2.268 35
Նոր կոշիկների տեսականի (20 զույգ) և կոշկաքուղեր 2 26.535 170
Ամանորյա նվերներով տուփեր (3000 տուփ, ամբողջը նոր, գլխարկ, ձեռնոց, գուլպա, ներքնաշոր, սանր, մազի խոզանակ, մազակալ, հայելի, ատամի խոզանակ, նշիչ/մարկեր/, նոթատետր, տետր, մատիտ՝ գունավոր ու սև, ռետին, մատիտի սրիչ, մանկական զարդ, նկարի շրջանակ, խաղալիք՝ կոշտ ու փափուկ, նկարազարդ ու ներկելու գրքեր, քանոն, յուղամատիտ, տիկնիկ, գնդակ, գրիչ, գրչատուփ, ինքնակպչուն պատկեր, մկրատ, սոսինձ, փաթթաշոր, դոշլիկ, կտորից տակդիր, նկարազարդ խաղ-գլուխկոտրուկ/փազլ/, մանկական ըմպանակ, նորածնի կրծիչ, ծծակ, չխչխկիկ) 114 5511.374 50,575
Գրենական պիտույքներ նոր (մկրատ, յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, գրիչ, կարիչ, քանոն, մատիտ, ռետին) 2 9.979 100
Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր,
խոզանակ, եղունգների կտրիչ, ատամի
խոզանակ, մաքրող միջոցներ) 1 5.897 50
Խոհանոցային պարագաներ նոր (կաթսա,
թավա, սպասքեղեն) 4 19.504 190
Անկողնային պարագաներ նոր (վերմակ, բարձ, անկողնային հավաքածու) 5 33.112 245
Ընդամենը 138 5,661․286 51,970
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
13.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ