ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 563-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 39,238,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
18.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 563-Ա որոշման
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:
3. Բարեգործը Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)
4. Ծրագիրը կատարողը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Մելիք-Ստեփանյան փողոց, 42/27 շենք, ՀՎՀՀ՝ 09423966)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Շիկահող, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն
6. Ծրագրի բյուջեն 39,238,600 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար – 39,238,600 դրամ արժողությամբ, այդ թվում.
ա. հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (3-4 եռամսյակ) – 1,100,000 դրամ,
բ. վարչական սարքավորումների ձեռքբերում (3-4 եռամսյակ) - 15,190,000 դրամ,
գ. այլ մեքենաներ և սարքավորումներ (3-4 եռամսյակ) – 22,948,600 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում – 1,100,000 դրամ, այդ թվում՝
ա. շինարարական նյութեր – 1,100,000 դրամ.
2) վարչական սարքավորումներ – 15,190,000 դրամ, այդ թվում՝
ա․ եռոտանի - 60,000 դրամ,
բ․ սեղանի համակարգիչներ – 1,800,000 դրամ,
գ․ համակարգչային պլանշետ - 900,000 դրամ,
դ․ գունավոր տպիչներ – 240,000 դրամ,
ե․ հեռուստատեսային պրոյեկցիայի սարքեր – 60,000 դրամ,
զ․ տեսասարքեր - 250,000 դրամ,
է․ ձայնա և տեսագրության և վերարտադրության սարքավորումներ-1,600,000 դրամ,
ը․ տեսանկարահանման համակարգ – 5,000,000 դրամ,
թ․ պատգարակներ – 160,000 դրամ,
ժ․ փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող հավաքածու – 500,000 դրամ,
ի․ լուսանկարչական խցիկների օբյեկտիվներ – 1,200,000 դրամ,
լ․ ֆոտոնկարահանման խցիկ – 600,000 դրամ,
խ․սառցարաններ - 320,000 դրամ,
ծ․ ջրատաքացուցիչ կաթսաներ – 2,500,000 դրամ.
3) այլ մեքենաներ և սարքավորումներ – 22,948,600 դրամ, այդ թվում՝ ա․ արևային էներգիայի ստացման համակարգի տեղադրում - 9,733,000 դրամ,
բ․ անօդաչու թռչող սարքեր – 3,600,000 դրամ,
գ․ անցակետային հսկողության սարքեր – 4,933,600 դրամ,
դ․ օդերևութաբանական կայաններ - 160,000 դրամ,
ե․ հեռաչափման սարքավորումներ – 400,000 դրամ,
զ․ գիշերային տեսողության սարքեր – 1,800,000 դրամ,
է․օպտիկական մանրադիտակներ – 350,000 դրամ,
ը․ երկաթե կամ պողպատե քարշափոկեր - 992,000 դրամ,
թ․ցուցանակներ և հարակից առարկաներ - 980,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Շրջակա միջավայրի նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հաշվետվության ներկայացում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
18.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ