Հոդված 12. Համատեղ հանձնաժողով
Հոդված 12. Համատեղ հանձնաժողով
Կողմերը համաձայնում են ստեղծել իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողով, որը կգումարի նիստեր տարին մեկ անգամ` հաջորդաբար յուրաքանչյուր երկրի տարածքում: Հանձնաժողովի գործառույթ/պարտականություններն են`
ա) սույն Համաձայնագրի կատարման նկատմամբ վերահսկողություն,
բ) սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած դժվարությունների վերացման լուծումների մշակում,
գ) երկկողմանի առևտրի զարգացման և ընդլայնման ուղիների վերանայում և ուսումնասիրություն: