Հոդված 15. Համաձայնագրի գործողության ժամկետը
Հոդված 15. Համաձայնագրի գործողության ժամկետը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Այս ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը երկարացվում է 1 տարով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը նախօրոք, ոչ պակաս, քան 6 ամիս առաջ, մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կկիրառվեն Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում կնքված բոլոր պայմանագրերի նկատմամբ` մեկ տարի ժամկետով, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է Թեհրան քաղաքում` նախաբանով և 15 հոդվածով, 1995 թվականի մայիսի 6-ին, երեք լեզուներով` հայերեն, պարսկերեն և անգլերեն, երկուական բնօրինակով. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 18-ից: