Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ճանաչում է մյուս Կողմի համապատասխան մարմնի տված գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:

Կողմերից մեկի համապատասխան մարմնի տված գիտական աստիճանի շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումը Կողմերից յուրաքանչյուրին չի պարտադրում մյուս Կողմի փաստաթղթերն ունեցողների վրա անվերապահորեն տարածել ազգային որակավորման փաստաթղթեր ունեցողների համար իրենց տարածքներում սահմանված իրավունքները:

Պետական նմուշի գիտական աստիճանների մասին որակավորման փաստաթղթերի համարժեքությունը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում, սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում:

Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցողը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։