Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3309-Ա «19» օգոստոսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.08.2025 թ.

հ. 3309-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Պավել Համբարձումյան և Արման Խաչատրյան Ն. Չարբախ, հ.156 հողամաս Պավել Համբարձումյանին և Արման Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ն. Չարբախի հ.156 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 06.06.2025թ. հ.2255-Ա որոշում և վկ. հ.19042023-01-0363/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.72/3 01113JHX4W4M

2 Լևոն Ղազարյան Բաղրամյան պողոտա, հ.13 բնակելի տուն Լևոն Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաղրամյան պողոտայի հ.13 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.0129844/ տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.13/2 01063TULBGNP

3 Արայիկ Կարապետյան Կոմիտասի պողոտա, հ.32/3 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.06.2025թ. հ.1598 և 30.04.2010թ. հ.4145 վկայագրերով, Արայիկ Կարապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կոմիտասի պողոտայի հ.32/3 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.32/10 010339FRAAHV

4 Սերգեյ Պետրոսյան /լիազորված անձ/

«ԱԲՍԵՌ-ԱՐՏ» ՍՊԸ Բագրատունյաց փողոց, հ.1/9 և հ.1/24 հողամաս «ԱԲՍԵՌ-ԱՐՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.1/9 և հ.1/24 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.16062023-01-0396 և հ.19072023-01-0291/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.1/9 01113Z9EHCN6

5 Գարիկ Ալեքսանյան Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, հ.17ա շենք, հ.12 բնակարան Գարիկ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի հ.17ա շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17072025-01-0329, ընդ. բաժ. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, հ.17ա շենք, բն.12/1 01123DCLXSTF

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։