ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«20» «օգոստոսի» 2025 թվական N 313-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
Հրամայում եմ`
1. Սահմանել.
1) 2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2025-2026 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի և շնագայլի անսահմանափակ որս,
3) 2025-2026 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս։
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ. Մաթևոսյան
8/20/2025
ք. Երևան
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2025 թվականի օգոստոսի 20-ի
N 313-Ն հրամանի
2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Լոր 2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 109800 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
2. Քարակաքավ 2025 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19180 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
3. Թխակապույտ աղավնի 2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 36850 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
4. Անտառային աղավնի 2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
5. Կռնչան բադ 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
6. Սուլող մրտիմն 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 6000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
7. Սև փարփար 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 33000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
8. Եղեգնահավ 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
9. Մորակտցար 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 3500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
10. Նապաստակ 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 565 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
11. Փորսուղ 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 165 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
12. Քարակզաքիս 2025 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 386 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
13. Վայրի խոզ 2025 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
14. Աղվես 2025 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական: