Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ, Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով երրորդ երկիր տարանցիկ ուղևորություն կատարող Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային ստուգումները և բաց թողնելու գործողությունները կկատարվեն Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության համաձայն:

Այդ նպատակով`

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը`

Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն, Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։