Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային վերահսկողության արագացման, այդ վերահսկողության մեթոդների և ձևերի կատարելագործման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության տնտեսական և այլ շահերին վնաս հասցնելուց խուսափելու համար: