Հոդված 3
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ` կոոպերացիայի շրջանակներում կատարվող ապրանքների մատակարարում նշանակում է տեխնոլոգիապես փոխշաղկապված և վերջնական արտադրանքի համատեղ պատրաստման համար անհրաժեշտ հումքի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, մթերումների, կիսաֆաբրիկատների, համալրող և ճյուղային ու միջճյուղային նշանակության այլ արտադրանքի մատակարարում,
ծառայությունների մատուցում նշանակում է նախագծային, վերանորոգման աշխատանքներ, տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական գործողություններ,
մաքսային կանոնակարգերի պայմանակարգերի (ռեժիմների) շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է ապրանքների մատակարարումներ` Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան: