Հոդված 8
Հոդված 8
Արտադրական կոոպերացիայի մասին ճյուղային և միջճյուղային համաձայնագրերը կիրագործվեն դրանց հիման վրա, Պայմանավորվող կողմերի ձեռնարկությունների միջև պայմանագրերի (կոնտրակտների) կնքման ճանապարհով, որոնք հիմք են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման և Պայմանավորվող կողմերի մաքսային սահմաններից դուրս բերելու համար:
Արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքների (ծառայությունների) հայտարարագրումը և հաշվառումն իրականացվում է Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից` իրենց օրենսդրությանը համապատասխան: