ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 փետրվարի 1996 թ.
«1993 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«1993 թվականի վարկային էմիսիայի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն որոշման հ. 1 հավելվածի 4-րդ կետում Հայխնայբանկին որպես վարկային ռեսուրս հատկացված 17 մլրդ ռուբլին (85 միլիոն դրամ) վերաձևակերպել որպես ներդրում` բնակչության ավանդների ինդեքսավորման, ինչպես նաև ավանդների դիմաց վճարումների կատարման համար»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
15 մարտի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-36