Հոդված 10
Հոդված 10
Անդրսահմանային փոխադրումների էկոլոգիական ասպեկտների կարգավորման նպատակով Կողմերը պարտավորվում են համակարգել գործողությունները իրենց ազգային օրենսդրություններին և միջազգային պարտավորություններին համապատասխան`
բնական ռեսուրսների (օգտակար հանածոների, անտառանյութի, բուժիչ բուսական հումքի, կենդանիների, դրանց առանձին մասերի և կենսագործունեության արգասիքների) անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս,
վտանգավոր բեռների, թափոնների և երկրորդային հումքային նյութերի անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս,
անհետացման եզրին գտնվող բույսերի, կենդանիների, թռչունների տարբեր տեսակների, դրանց մասերի կամ կենսագործունեության արգասիքների անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս: