ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3352-Ա «25» օգոստոսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի Հ.2558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Սարգիս Նարգուզյանի 15.08.2025թ. հ.Դ-89449-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 17-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.2558-Ա որոշման հավելվածի 14-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
25.08.2025 թ.
հ. 3352-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Տիգրան և Ավետիս Շանլյաններ Նոր Խարբերդի 16-րդ փողոց, հ.21 այգե-տնակ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.07.2022թ. հ.6671, հ.6672 և հ.6679 վկայագրերով, Տիգրան և Ավետիս Շանլյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի հ.21 հասցեում գտնվող այգետնակին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 16-րդ փողոց, հ.92 01113MUBNU69
2 Մերի Օհանյան
/լիազորված անձ/
Նարինե Շարամբեյան Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, հ.78 բնակա-րան Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ և սեփականության իրավունքի 21.07.2025թ. հ.13322 և հ.13321 վկայագրերով Նարինե Շարամբեյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սայաթ-Նովայի պողոտայի հ.33 շենքի հ.78 հասցեում գտնվող 65.95քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, բն.78/1 01063GBKWEKP
3 «ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ Բագրևանդ թաղամաս, հ.19/33 և հ.19/34 հողամաս «ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.19/33 և հ.19/34 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. h.13112023-01-0097 և հ.13112023-01-0092/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.19/33 01083WKJLJQ9
4 Աննա Հարությունյան,
Անի Բազինյան Զ. Անդրանիկի փողոց, հ.15 շենք, հ.35 և հ.35/1 բնակա-րան Զ. Անդրանիկի փողոցի հ.15 շենքի հ.35 և հ.35/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.15032022-01-0319 և հ.21072025-01-0016/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.15 շենք, բն.35 01073UVELJH3
5 Սարգիս Նարգուզյան
/լիազորված անձ/
Ղազար Նարգուզյան Հ. Էմինի փողոց, հ.144 բնակելի տուն Ղազար Նարգուզյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Էմինի փողոցի հ.144 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 176.9քմ մակերեսով մասին /հող. 896.1քմ, շին. 100.7քմ/ /վկ. հ.12082025-01-0161/ տրամադրել հասցե՝ Հ. Էմինի փողոց, հ.144/1 01033BLA9E4Q
6 Սարգիս Մարտիրոսյան
/լիազորված անձ/
«ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ Արտաշատի խճուղի, հհ.2/8, 2/11 և հ.2/12 շինություն և հողամաս «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատի խճուղու հհ.2/8, 2/11 և հ.2/12 հասցեներում գտնվող շինությանը և հողամասերին /վկ. հհ.15082025-01-0153, 08052025-01-0097 և հ.08052025-01-0067/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտաշատի խճուղի, հ.2/8 01113NY36U8Y
7 Անահիտ Առաքելյան և Ալինա Իգիթյան Վ. Տերյան փողոց, հ.1 շենք, հ.1 բնակա-րան Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.07.2025թ. հ.2338 և հ.2339 վկայագրերով, Անահիտ Առաքելյանին և Ալինա Իգիթյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վ. Տերյան փողոցի հ.1 շենքի հ.1 հասցեում գտնվող 42.48քմ մակերեսով բնակարանի տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.1 շենք, բն.1/1 0106357GPLCH
8 Գառնիկ Ասատրյան
/լիազորված անձ/
Գևորգ Ասատրյան Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/455 բնակելի տուն Գևորգ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/455 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.13082025-01-0173, սեփ. հող. 162.8քմ և 5.2քմ պարիսպ/ բաժանման հատակագծով առանձնացվող 113.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/454 01073WJGBWEE
9 Նարինե Հովհաննիսյան Թոթովենցի փողոց, հ.6/4 և հ.6/7 շինություն Նարինե Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Թոթովենցի փողոցի հ.6/4 և հ.6/7 հասցեներում գտնվող շինություններին /վկ. հ.31072017-01-0155 և հ.19052017-01-0224/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թոթովենցի փողոց, հ.6/7 01083X4XTSX5
10 Ռոման Մարդոյան
/լիազորված անձ/
«ԻՆԱՐՄ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ Պ. Սևակի փողոց, հ.5/3 շենք, հ.7 բնակա-րան «ԻՆԱՐՄ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պ. Սևակի փողոցի հ.5/3 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07082025-01-0226, ընդ. բաժ. 2.62քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 56.63քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պ. Սևակի փողոց, հ.5/3 շենք, բն.7/1 0112332ZMUVQ
11 Գագիկ Մարդոյան Դավիթ Անհաղթի փողոց, հ.11/12 շենք, հ.136 և հ.137 բնակա-րան Գագիկ Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Անհաղթի փողոցի հ.11/12 շենքի հ.136 և հ.137 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.05062025-01-0275 և հ.09062025-01-0313/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Անհաղթի փողոց, հ.11/12 շենք, բն.136-137 01123D4ZSTEG
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան