Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Կողմերն իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա և կիրառվող միջազգային նորմերին ու համաձայնագրերին համապատասխան, որոնց մասնակից են երկու պետությունները, ինչպես նաև իրենց պետություններում գործող օրենսդրությունների հիման վրա և իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են, օգնում միմյանց հետևյալ բնագավառներում`

ա) պայքար միջազգային ահաբեկչության դեմ,

բ) պայքար կազմակերպված հանցավորության դեմ,

գ) պայքար թմրամիջոցների անօրինական շրջանառության և հոգեներգործող նյութերի ապօրինի վաճառքի դեմ,

դ) պայքար անօրինական խոշոր ֆինանսական գործառնությունների, փողերի «լվացման», արվեստի գործերի, թանկարժեք քարերի, մետաղների և այլ արժեքների մաքսանենգության դեմ,

ե) պայքար զենքի, զինամթերքի, պայթուցիկ ու թունավոր նյութերի հետ կապված անօրինական գործողությունների, ստրատեգիական նշանակություն ունեցող և արտահանման համար արգելված հումքի ներմուծման և արտահանման դեմ,

զ) երկու պետությունների տարածքում հանցագործություններ կատարած կամ կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ նույնականացման և հետախուզական գործողությունների ոլորտում:

2. Կողմերը փորձ և տեղեկություն են փոխանակում գործունեության հետևյալ բնագավառներում`

ա) հատուկ կարևորության պետական օբյեկտների անվտանգության ապահովում,

բ) երկու պետությունների տարածքներում միջազգային խոշոր միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում,

գ) միջազգային տրանսպորտում և կապի օբյեկտներում հանցագործությունների դեմ պայքար,

դ) անձնագրային ռեժիմի խախտումներ,

ե) ոստիկանության (միլիցիայի) ուժերի գիտատեխնիկական ապահովում,

զ) հակահրդեհային գործունեություն,

է) կառավարչական գործունեություն և վարչական փորձ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։