Հոդված 2
Հոդված 2
1) 1-ին հոդվածում նշված գումարների կիրառությունը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալատվության կարգը սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների, ինչպես նաև նպաստառուների միջև կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթարկվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող օրենսդրական նորմերին:
2) 1-ին հոդվածում գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած` 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման, ինչպես նաև ֆինանսավորման մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:
Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2005 թվականի դեկտեմբերի 31-ին:
3) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, նա երաշխավորում է ի դեմս Վերականգնման վարկերի բանկի (KfW) բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների: