Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԻՏԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ/ԴԵՂԱՏՈՒՆ, ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ/ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԻՏԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ/ԴԵՂԱՏՈՒՆ, ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ/ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001782 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«26» օգոստոս 2025 թ. N 5154-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԻՏԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ/ԴԵՂԱՏՈՒՆ, ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ/ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԻՏԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ/ԴԵՂԱՏՈՒՆ, ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ/ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001782 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ կետը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ՎԻՏԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 30-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

Հրամայում եմ`

1. Բավարարել «ՎԻՏԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից դեղատնային գործունեության/դեղատուն, դեղեր չպատրաստող/ իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը` Երևան, Կենտրոն Նալբանդյան փողոց 25/14 շենք, 12 տարածք հասցեում:

2. «ՎԻՏԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:

3. Ուժը կորցրած ճանաչել «ՎԻՏԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001782 լիցենզիան:

4. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել դեղատնային գործունեության իրականացմամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի և ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԻՏԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։