Հոդված 14
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվող բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից:
Սույն Համաձայնագիրը գործում է մեկ տարի ժամկետով և կերկարաձգվի հետագա տարիների համար, քանի դեռ Կողմերից որևէ մեկը գրավոր չի հայտնել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան Համաձայնագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է խոչընդոտի այն ծրագրերի ու նախագծերի իրականացմանը, որոնք նախատեսված են Համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերով, քանի դեռ Կողմերը այլ բան չեն նախատեսել:
Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալիս անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից: