Հոդված 10
Հոդված 10
Հանձնաժողովի հանդիպումը կկայանա առնվազն երկու տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել համաձայնեցված արտակարգ հանդիպումներ երկու ազգային պատվիրակությունների նախագահների միջև:
Հանձնաժողովի հանդիպումները կկայանան հաջորդաբար երկու երկրներում` ազգային պատվիրակությունների նախագահների համաձայնությամբ նշանակված օրը:
Հանձնաժողովի նիստը կնախագահի այն երկրի պատվիրակության նախագահը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը:
Քարտուղարի պարտականությունները, ինչպես նաև հանդիպման հետ կապված ծախսերը կստանձնի այն երկրի պատվիրակությունը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը: