Հոդված 9
Հոդված 9
Կձևավորվի համատեղ հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի պարտականությունների մեջ կմտնի կատարել ուսումնասիրություններ և ձեռնարկել միջոցներ, որոնք կնպաստեն վերոհիշյալ նպատակների իրականացմանը:
Վերը նշված հանձնաժողովը պետք է նախագահեն երկու երկրների պատվիրակությունները, որոնք զբոսաշրջության պաշտոնական մարմնի կամ դրան փոխարինող մարմնի պատասխանատուներն են:
Հանձնաժողովը ապահովում է երկու երկրների բոլոր համապատասխան վարչակազմերի ներկայացուցիչների օժանդակությունը, եթե նիստի օրակարգում ընդգրկված նյութերը պահանջում են նման օժանդակություն: