Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված` դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձաբար ծանուցելու պահից և կգործի հինգ տարի ժամկետով:

Այն կարող է երկարաձգվել հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք նախաձեռնվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և արաբերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։