Հոդված 5
Հոդված 5
Հայաստանի Հանրապետության կամ Վրաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պահպանում է առանց լիցենզավորման պայմանագրի կնքման հայտնագործությունը կամ արդյունաբերական նմուշը օգտագործելու իրավունքը, եթե այդ հայտնագործության կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը օրինականորեն սկսվել է մինչև այլ անձանց կողմից այն հայտնագործությունների կամ արդյունաբերական նմուշների համար ազգային արտոնագիր տալու հայտի ներկայացման ժամկետը, որի կամ որոնց համար նախկինում ներկայացվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի հանձնման համար հայտ կամ տրվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ: Դրա հետ մեկտեղ հեղինակի (հեղինակների) պարգևատրման վճարումն իրականացվում է այն Կողմի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում օգտագործվում է այդ հայտնագործությունը կամ արդյունաբերական նմուշը: