Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Արտակարգ գործողություններ որոշակի ապրանքների ներմուծման կապակցությամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Արտակարգ գործողություններ որոշակի ապրանքների ներմուծման կապակցությամբ

1. Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն այն դեպքերում, երբ որևէ ապրանք ներմուծվում է նրանցից որևէ մեկի տարածք այնպիսի մեծածավալ քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, որը կարող է վնասել կամ լրջորեն սպառնալ նմանատիպ ապրանքների կամ ուղղակիորեն դրա հետ մրցակցող ապրանքների ներքին արտադրողներին:

2. Առաջին կետի համաձայն առաջարկվող խորհրդակցությունների նպատակն է նման դեպքերում ծագած հարցերի` փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելը. խորհրդակցությունները պետք է ավարտվեն ոչ ուշ, քան, Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր ծանուցման օրվանից սկսած, 30 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող կողմերը եկել են այլ համաձայնության:

3. Եթե 1-ին և 2-րդ կետերում նշված միջոցառումների հետևանքով Պայմանավորվող կողմերը համաձայնության չգան, ապա վնաս կրած Պայմանավորվող կողմը իրավազոր է մտցնել տվյալ ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ այն չափով և այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կլինի վնասը կանխելու կամ հատուցելու համար: Այդ դեպքում և Համատեղ հանձնաժողովի խորհրդակցություններից հետո մյուս Պայմանավորվող կողմը իրավասու կլինի հրաժարվել սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից:

4. 3-րդ կետում նկարագրված միջոցները ընտրելիս Պայմանավորվող կողմերը պետք է առաջնահերթությունը տան սույն Համաձայնագրի գործունեության ընթացքին նվազագույնս խոչընդոտող միջոցներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։