Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Բացառություններ

1. Ենթարկվելով այն պահանջին, ըստ որի չպետք է կիրառվեն կամայական և չարդարացված խտրականության կամ Պայմանավորվող կողմերի միջև առևտրի քողարկված սահմանափակում պարունակող միջոցներ, սույն Համաձայնագիրը չի արգելում Պայմանավորվող կողմերին միջոցներ ձեռնարկել հետևյալով պայմանավորված դեպքերում.

- հանրության բարքերով,

- մարդու, կենդանական կամ բուսական աշխարհի կյանքի կամ առողջության, շրջակա միջավայրի պաշտպանություն,

- մտավոր սեփականության պաշտպանություն կամ ԱՍԳՀ 1994 թվականի XX հոդվածում նշված ցանկացած այլ միջոց կիրառել:

2. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքը` կատարել ԱՍԳՀ 1994 թվականի XXI հոդվածում նախատեսված հիմքերով արդարացված որևէ գործողություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։