Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Տնտեսական համագործակցություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Տնտեսական համագործակցություն

1. Պայմանավորվող կողմերը կջանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում տնտեսական համագործակցությունը խրախուսելու և խթանելու համար:

2. Նման տնտեսական համագործակցության նպատակները, ի թիվս այլոց, հետևյալն են.

- ամրապնդել և բազմազան դարձնել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական կապերը,

- նպաստել Պայմանավորվող կողմերի տնտեսությունների զարգացմանը,

- բացել մատակարարման նոր աղբյուրներ և նոր շուկաներ,

- խրախուսել համագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների միջև` համատեղ ձեռնարկությունների, արտոնագրային պայմանագրերի և համագործակցության այլ ձևերի խթանման նպատակով,

- արագացնել տնտեսությունների կառուցվածքային բարեփոխումները և օժանդակել Հայաստանի Հանրապետությանը առևտրային քաղաքականության հարցերում,

- խրախուսել փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը առևտրի և համագործակցության մեջ,

- շարունակել և խորացնել համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում, այդ թվում նաև` Պայմանավորվող կողմերի իշխանությունների համապատասխան մարմինների միջև տեխնիկական աջակցության համապատասխան ձևեր զարգացնելու միջոցով, այդ նպատակով վերջիններս կհամակարգեն իրենց ջանքերը համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։