Հոդված 13. Համատեղ հանձնաժողով
Հոդված 13. Համատեղ հանձնաժողով
1. Սույն Համաձայնագրի գործողությունն ապահովելու նպատակով կստեղծվի Համատեղ հանձնաժողով: Այն կազմված կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից, կգործի փոխադարձ պայմանավորվածությամբ, կգումարվի անհրաժեշտության դեպքում և սովորաբար տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանում և Շվեյցարիայում: Նախագահը կլինի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից:
2. Համատեղ հանձնաժողովը պետք է.
- վերահսկի սույն Համաձայնագրի գործողությունը, մասնավորապես, նրա դրույթների մեկնաբանման և կիրառման, նրա շրջանակների ընդլայնման հնարավորության առումով,
- քննարկի Պայմանավորվող կողմերի տարածքներում ստեղծված ձեռնարկությունների միջև ուղղակի կապերի զարգացման համար կատարյալ պայմանների նպաստավոր եղանակները,
- ծառայի որպես խորհրդակցական ժողով Պայմանավորվող կողմերի միջև ծագող խնդիրների լուծման համար,
- դիտարկի Պայմանավորվող կողմերի միջև առևտրին առնչվող հարցերը,
- քննարկի Պայմանավորվող կողմերի միջև առևտրի և համագործակցության ընդլայնման առաջընթացը,
- փոխանակի առևտրի հետ կապված տեղեկություն և կանխատեսումներ, ինչպես նաև 8-րդ հոդվածում («Հրապարակայնություն») նկարագրված տեղեկությունը,
- ծառայի որպես խորհրդակցական ժողով 9-րդ հոդվածում նշված դեպքերում (արտակարգ գործողություններ որոշակի ապրանքների ներմուծման կապակցությամբ),
- ծառայի որպես խորհրդակցական ժողով մտավոր սեփականության իրավունքների բնագավառում երկկողմ հարցերի և միջազգային զարգացումների քննարկման կապակցությամբ. նման խորհրդակցությունները կարող են կայանալ նաև Պայմանավորվող կողմերի փորձագետների միջև,
- զարգացնի տնտեսական համագործակցությունը` համաձայն 12-րդ հոդվածի դրույթների,
- ձևակերպի և Պայմանավորվող կողմերի իշխանություններին ներկայացնի սույն Համաձայնագրում կատարվելիք փոփոխությունները` նոր զարգացումները հաշվի առնելու նպատակով, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողությանը և ընդլայնմանը վերաբերող առաջարկները` համաձայն 14-րդ հոդվածի («Վերանայում և ընդլայնում»):