Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Վավերականությունը, չեղյալ հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Վավերականությունը, չեղյալ հայտարարելը

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, բացառությամբ, եթե մի Պայմանավորվող կողմը գրավոր ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին Համաձայնագրի ընթացիկ գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն անմիջապես կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, եթե չեն հարգվում սույն Համաձայնագրի հիմնական սկզբունքները, կամ եթե սույն Համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ լուրջ խախտում է տեղի ունեցել:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Բեռն քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։