Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Առավել բարենպաստության ազգային պայմանակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Առավել բարենպաստության ազգային պայմանակարգ

1. Պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ կսահմանեն առավել բարենպաստության ազգային պայմանակարգ` ապրանքների ներմուծման կամ արտահանման կամ դրանց համար վճարումների միջազգային փոխանցումների հետ կապված մաքսատուրքերի և վճարների, ինչպես նաև ներմուծված ապրանքներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գանձվող հարկերի և այլ վճարների առումով, և այդպիսի տուրքերի, հարկերի և վճարների գանձման մեթոդների և առևտրի հետ կապված բոլոր կանոնների և ընթացակարգերի առումով:

2. Առաջին պարբերությունը չպետք է մեկնաբանել որպես մի Պայմանավորվող կողմի պարտավորություն` մյուս Պայմանավորվող կողմին տրամադրելու այն առավելությունները, որոնք կտրվեին.

- սահմանային առևտրի դյուրացման նպատակով,

- մաքսային միության կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով կամ ԱՍԳՀ-ի 1994 թ. XXIV հոդվածի համաձայն նման միության կամ գոտի ստեղծելու նպատակով,

- զարգացող երկրներին` համաձայն ԱՍԳՀ/ԱՀԿ կամ այլ միջազգային համաձայնագրերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։