Հոդված 7. Այլ գործարար պայմաններ
Հոդված 7. Այլ գործարար պայմաններ
Առանձին գործարքների կողմերի միջև ապրանքները պետք է գնվեն և վաճառվեն շուկայական գներով: Մասնավորապես, պետական գործակալությունները և պետական ձեռնարկությունները ներմուծումների գնում և արտահանումների վաճառք պետք է կատարեն բացառապես առևտրային նկատառումներով, ներառյալ` գնով, որակով և առկայությամբ պայմանավորված հիմքերով. նրանք, համաձայն սովորական գործարար պրակտիկայի, մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություններին համապատասխան հնարավորություն կընձեռեն` նման գործարքներին մասնակցել:
Պայմանավորվող կողմերից ոչ մեկը առանձին գործարքների մասնակից կողմերից չի պահանջի բարտերային կամ ապրանքափոխանակման գործարքների մեջ մտնել, ոչ էլ կխրախուսի նման գործարքները: