Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից, գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից ոչ մեկը, նշված ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կատարման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 14-ից: