Հոդված 5
Հոդված 5
Կողմերն իրենց պետությունների տարածքում ճանաչում են մյուս Կողմի համապատասխան պետական մարմնի տված գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:
Գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումը չի հանգեցնում անպայմանորեն դրանց տերերի նկատմամբ այն իրավունքների տարածումը, որոնք սահմանված են Կողմերի կողմից իրենց պետությունների տարածքում ազգային պետական որակավորման փաստաթղթերի հայցորդների համար:
Գիտական աստիճանների մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերի համադրելիությունը (համարժեքությունը) սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում` Կողմերի օրենսդրություններին համապատասխան:
Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցորդը կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է: