ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2021 թ.
ք. Երևան N 1667-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը` համաձայն հավելվածի․
2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի Մաս 2. Պարզաբանումների» հիման վրա։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2021 թ. դեկտեմբերի 23-ի
N 1667-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ Տնտեսական
գործունեու-
թյան տեսակի
ծածկագիրն
ըստ ՏԳՏԴ-ի Տնտեսական գործունեության տեսակը
(արտադրության ոլորտը)
1. 10․1 Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն
2. 10․2 Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում
3. 10․31 Կարտոֆիլի մշակում և պահածոյացում
4. 10.32 Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն
5. 10․39 Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում
6. 10․4 Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն
7. 10.5 Կաթնամթերքի արտադրություն
8. 10.6 Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն
9. 10.81 Շաքարի արտադրություն
10. 10․86 Համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրություն (մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն)
11. 10.89.9 Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն)
11.1. 10.91 Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
12. 10.92 Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
13. 11.01 Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում
14. 11․02 Խաղողի գինու արտադրություն
15. 11․03 Խնձորի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն
16. 11․04 Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն
(հավելվածը լրաց. 21.08.25 N 2228-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական: