Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 1995 թ. N 49

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշմամբ հաստատված օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

FONT-FAMILY: "GHEA Grapalat"'>

N 80 «16» սեպտեմբերի 1994 թ.

ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Թ Ի Վ 80

Քննարկելով վարձակալների կողմից պետական գույքի գնման հարցը, հիմնվելով Պետական հանձնաժողովի 1994 թ. օգոստոսի 10-ի թիվ 75, օգոստոսի 22-ի թիվ 76, օգոստոսի 24-ի թիվ 77 որոշումների վրա և առաջնորդվելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, Պետական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`

1. Հաստատել վարձակալների ցանկը, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը 1994 թ.-ի 3-րդ եռամսյակում:

2. Ցանկը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ Բ. ՔՈՉԱՐՅԱՆ

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄ

NN

ը/կ Ծածկագիրը Օբյեկտի պատկանելությունը,

անվանումը Օբյեկտի հասցեն Վարձակալի անվանումը

1 2 3 4 5

քաղ. Երևան

1. 10276 տարածք Հ/Ա Բ - 1 34, 1 «Նաիրի-91» ՍՊԸ

2. 10296 տարածք Կոմիտասի 20 «Հովիկ-89» կոոպ.

3. 10297 տարածք Հ/Ա Բ - 1 43 «Ռոնո» կոոպ.

4. 10312 տարածք Աբովյան 32 «Ար-Նոր» կոոպ.

5. 10404 Երարդառի նախկին N 18 խանութ Նորքի 5-րդ զանգված N 22 «Արմվեսնա» ՍՊԸ

6. 10434 տարածք Աբովյան 35 «Միհր» ԼՏԸ

7. 10487 տարածք Աբովյան 26 «Ապավեն» ԲԸ

8. 10530 տարածք Օրբելի 14 «Նա-նա» ՍՊԸ

9. 10546 տարածք Փափազյան 21 «Արտակ-1» կոոպ.

10. 10652 տարածք Դավիթ Անհաղթի 3 «Քնար» ՓԲԸ

11. 10653 տարածք Մովսես Խորենացու 72 «Լիանա» ԼՏԸ

12. 10659 տարածք Հ/Ա Բ - 1 110 «Բայազետ» ՍՊԸ

13. 10665 տարածք Կորյունի 8 «Արդահան» կոոպ.

14. 10682 տարածք Ա. Խաչատրյան 1 անհատ ձեռներեց

15. 10706 լուսանկարչատուն Մովսես Խորենացու 24 «Կառլոս» ԼԸ

16. 10284 Հաս. սննդի N 2 ձեռն. նախկին

«Հեքիաթ» N 204 սրճարան Թումանյան 19 «Հեքիաթ» ՍՊԸ

քաղ. Աբովյան

17. 10461 կենցաղի տուն 3-րդ մ/շրջ. «Ձնաբերդ» ԼԸ

18. 10664 չօգտագործվող ջրմուղ-կոյուղու

ջրամբարի տարածք Կոլտնտեսային շուկա 43, 3 «Արշալույս» կոոպ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։